Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

Գիտնականներն առաջարկել են մինչև 2200 թվականը կրկնակի կրճատել աշխարհի բնակչությունը մոլորակի բնական պաշարները և կենսաբազմազանությունը պահպանելու, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար: Այս մասին հետազոտողները գրել են Sustainable Development գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք հայտնաբերել ենք, թե սկսած 1970 թվականից որքանով համաշխարհային բնակչության թվաքանակը (և դրա ազդեցությունը բնակչության մեկ շնչի վրա) առնչություն ունի կենսաբազմազանության, ռեսուրսների սպառման և շրջակա միջավայրի աղտոտման ութ ցուցանիշների հետ: Չնայած այն բանին, որ նման միտումները չեն սկսվել 1970 թվականին, սակայն դրանք այդ ժամանակվանից ի վեր զգալիորեն աճել են», – նշված է հոդվածում։

Հետազոտողները եզրակացրել են, որ ցուցանիշները բարելավելու համար մոլորակի բնակչության թիվը մինչև 2200 թվականը պետք է կրճատվի՝ հասնելով մինչև 4 միլիարդի կամ ավելի պակաս:

Գիտնականների կարծիքով, մինչև այս մակարդակ բնակչության կրճատումը կնվազեցնի ճնշումը վայրի էկոհամակարգերի վրա և կմեղմացնի կլիմայի փոփոխության հետևանքները:

Այժմ մոլորակի բնակչությունը կազմում է 8,3 մլրդ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31