Թուրքայի արտահանման ծավալները հասել են ռեկորդային թվերի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը տվյալներ է ներկայացրել արտահանման ցուցանիշների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա հայտնել է, որ ընթացիկ տարվա հուլիսի դրությամբ տարեկան կտրվածքով ապրանքների արտահանումը հասել է 278.6 մլրդ դոլարի, որը ռեկորդային ցուցանիշ է։

Հուլիսին արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.9%- ով։ Ըստ նախարարի՝ հուլիսին արտահանումն աճել է 19 ոլորտում, իսկ անկում է գրանցվել 7 ոլորտում։

Արտահանմանը զուգահեռ աճել են նաև ներմուծման ցուցանիշները։ Թուրքիայի ներմուծումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 5.2%- ով՝ հասնելով 33 մլրդ դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31