![](/banners/BeFunky-design.jpg)
Տեղատարափ անձրև, ամպրոպ Ֆրանսիայում
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/860150.jpg)
Ֆրանսիայի արեւմտյան տարածաշրջաններում մոլեգնում են ամպրոպներով ուղեկցվող սաստիկ տեղատարափ անձրեւները, գետերի մի մասը դուրս է եկել ափերից: BFMTV-ն հրապարակել է տեղի քաղաքների ջրածածկ փողոցների տեսագրությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ առանց էլեկտրականության է մնացել շուրջ 120 հազար տուն, որոնք գտնվում են երկրի ատլանտյան ափին: Ամպրոպներն ուղեկցվում են հուժկու քամիով, իսկ Բրեստ քաղաքում (Բրետանի նահանգ) կարկուտ է տեղացել: Երկրի օդերեւութաբանական ծառայությունում հայտնել են, որ սեպտեմբերի լույս 14-ի գիշերը գրանցվել են կայծակի 70 հազար հարվածներ: Տուժածների մասին տվյալներ չկան: