Բաժիններ՝

Դժբախտ դեպք Ռուսաստանում. վթարի հետևանքով բազմազավակ հայ ընտանիքի երկու անդամ մահացել է

Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Թեմրյուկսկի շրջանում Նովոռոսիյսկ Կերչենսկի մայրուղում հայկական բազմազավակ ընտանիք է վթարի ենթարկվել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությանը:

«Մեծ արագությամբ ընթացող ավտոբուսը բախվել է մեքենային, որում 6 մարդ է գտնվել: Hyundai Galloper մեքենայում են գտնվել ամուսիններն ու նրանց 4 երեխաները: Ընտանիքի հայրն ու 13-ամյա երեխան տեղում մահացել են, ընտանիքի մյուս անդամները լուրջ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնում է «Կրասնոդար մեդիա»-ն: Վթարի փաստով հետաքննություն է ընթանում, իրավապահները ճշտում են վթարի հանգամանքները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս