ՀՀ կառավարությունը «պրեմիաների» վրա 3,5 անգամ ավել փող ա ծախսել, քան պետք էր քաղաքացիների բուժսպասարկան, դեղերի համավճարները փոխհատուցելու համար․ Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյանը գրում է․
«ՀՀ կառավարությունը «պրեմիաների» վրա 3,5 անգամ ավել փող ա ծախսել, քան պետք էր քաղաքացիների բուժսպասարկան / դեղերի համավճարները փոխհատուցելու համար։
2026 թ․ առաջի կիսամյակի թվերը՝
-1,4 մլրդ դրամ` քաղաքացիների ընդհանուր համավճարն ա (այդ թվում՝ դեղերը)։
-5 մլրդ դրամ` կառավարությունը հատկացրել ա պետապարատի խրախուսման համար։
Կառավարությունը որոշել ա, որ քաղաքացիների համար ավելի կարևոր ա պաշտոնյաներին «արդյունավետ» աշխատանքի համար խրախուսել, քան իրանց / էրեխեքի / մեծերի համար անվճար բուժսպասարկում / դեղեր ապահովել։
Էս էն «արդյունավետ» կառավարությունն ա, որը $6 մլն (2,2 մլրդ) մսխել ա Լոպեսի համերգի վրա (Տաշքենդ / Ալմաթի / Աստանա նույն համերգի համար Ղազախստանն ու Ուզբեկստանը բյուջեից ծախսել են 0 (!) դրամ):
Էս էն «արդյունավետ» կառավարությունն ա, որ ԱՆԻՖ-ում միլլիարդներ ա մսխել ու «չի կարում» մեղավորներին պատժի, փողը հետ բերի։
Եվ այլն, և այլն․․․ (դուք օրինակները բերեք):
Հ․Գ․ Ես չեմ ուզում, որ իմ հարկերը իմ / երեխու / ծնողի բուժսպասարկման փոխարեն գնան իշխանության կողմից պաշտոնյաների / պետապարատի լոյալությունը «գնելու»։

