
Հռոմի պապը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը հադնես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն:
Նրա խոսքով` կաթոլիկ եկեղեցին հանդես է գալիս պատերազմի դեմ և հորդորում է նման խնդիրները կիարգավորել խաղաղ ճանապարհով: Ֆեկետեն հավելել է նաև, որ կաթոլիկ եկեղեցին ուղղակիորեն չի զբաղվում ԼՂ հակամարտությամբ:
Նա դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք ղարաբաղյան հիմնահարցը կքննարկվի Հռոմի պապի` Բաքու կատարելիք այցի շրջանակում:
Ֆրանցիսկոս պապի այցն Ադրբեջան նախատեսված է հոկտեմբերի 2-ին: