ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 38 անձի և կազմակերպությունների, այդ թվում՝ երկու պետծառայողների և նրանց երկու օգնականների:
Եվրամիության տարածաշրջանային ներդրումային հիմնադրամը հաստատել է սիրիական ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված 275 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր:
19-ամյա սիրիացի ակտիվիստուհի Մուզուն Ալմելեխանը դարձել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ամենաերիտասարդ բարի կամքի դեսպանը, ինչպես նաեւ այդ պաշտոնում նշանակված աշխարհում առաջին մարդը՝ փախստականի կարգավիճակով:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան եւ հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր կլինի առկա հարաբերություններին հաղորդել նոր որակ եւ արդյունավետություն:
Եվրախորհրդարանի արտաքին գործերի գծով կոմիտեն Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության անդամ երկրներին կոչ է արել պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Եվրոպական խորհրդարանում կոչ են արել իրականացնել այդ, եթե Թուրքիայի սահմանադրական բարեփոխումները փոփոխության չենթարկվեն:
Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի քաղաքագլուխ Պակ Վոն Սունը հունիսի 20-ին լրագրողներին է ներկայացրել հարավկորեացի IT-մասնագետների նորագույն մշակումը՝ քաղաքի կառավարման Seoul Live ինտերակտիվ համակարգը:
Սոչիում հունիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 42-ամյա ՀՀ քաղաքացի է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության Կրասնոդարի բաժանմունքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:30-ի սահմաններում:
Եվրոպացիների ավելի քան 60 տոկոսն այն կարծիքին է, որ ԵՄ-ն չպետք է Մեծ Բրիտանիային զիջումներ անի Brexit-ի շուրջ բանակցություններում:
Կատարի Qatar Airways ավիաընկերությունն աշխարհում լավագույնն է ճանաչվել Skytrax 2017 World Airline Awards հեղինակավոր մրցանակի շրջանակներում: Այդ մասին հաղորդվում է պարգեւի կայքում:
Չինաստանի Ֆուսինի քաղաքային օկրուգում 11-ամյա աղջիկն ընկել էր 15-մետր խորությամբ ջրհորը:
Ամերիկացիների կեսից ավելին՝ 57 տոկոսը, հայտարարել է, որ ամերիկյան դատարանները ճիշտ որոշումներ են ընդունում՝ արգելափակելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրի գործարկումը:
ԱՄՆ-ի Ֆենիքս քաղաքում (Արիզոնայի նահանգ) հունիսի 20-ին ավելի քան 40 ավիաչվերթ է չեղարկվել 49 աստիճան տապի պատճառով: Այդ մասին հայտնել է BBC News-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է երկրի զինված ուժերի նախարար Սիլվի Գուլարի կողմից իրեն ներկայացված հրաժարականը:
Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Կրեմլում:
«Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր եւ նրա պատվավոր նախագահ Ժան-Մարի լե Պենն այն կարծիքին է, որ ընտրություններին կազմակերպության ներկայացուցիչների անհաջող մասնակցությունից հետո հարկ է, որ նրա առաջնորդ Մարին լե Պենը թողնի այդ պաշտոնը:
Skype-ի օգտատերերն ամբողջ աշխարհում երկրորդ օրն անընդմեջ խնդիրների են բախվում հաղորդագրություններ ընդունելիս եւ ուղարկելիս։
«Ուզում եմ առիթն օգտագործել և շնորհավորել վրացիներին և ուկրաինացիներին, որոնք խիզախ են և ճիշտ որոշում են կայացրել 2013թ.։ Նրանք կարող են հիմա օգտվել դրանից։ Հայաստանի դեպքում շատ է գործածվում «համբերություն» բառը»։
G20-ը դժվարությունների է բախվում հուլիսին կայանալիք գագաթնաժողովի կոմյունիկեն համաձայնեցնելու հարցում:
ոնին եւ վարչապետ Էդուար Ֆիլիպին խնդրել է իրեն կառավարության կազմում չվերանշանակել այն հետաքննության պատճառով, որը կապված է MoDem («Դեմոկրատական շարժում») կուսակցության անդամներին որպես Եվրախորհրդարանի աշխատակիցներ աշխատանքի տեղավորելու հետ։
80 տարեկան հասակում հունիսի 19-ին երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է Կառլա Ֆենդին՝ Fendi նորաձեւության տան հիմնադիր հինգ քույրերից մեկը:
Իտալիայի ոստիկանությունն Իսպանիայի եւ Պանամայի թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ բացահայտել է թմրավաճառության միջազգային ցանց:
Ֆրանսիացի երեք լրագրողներ են վիրավորվել իրաքյան Մոսուլում ականի պայթյունից:
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածների դադարեցման մասին՝ հունիսի 18-ին սիրիական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, հայտարարել է ԱՄՆ-ի աներեւակայելի աջակցության մասին:
Ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերը կոմայում մահացել է Հյուսիսային Կորեայից վերադառնալուց հետո, որտեղ նրան դատապարտել էին «հակապետական արարքների» համար, տեղեկացնում է BBC News-ը:
Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում ԱՄՆ-ի ռազմակայանի ութ պահապաններ են զոհվել, եւս երկուսը՝ վիրավորվել անհայտ անձանց հարձակման հետեւանքով:
Deep Root Analytics վերլուծական ընկերությունը սխալմամբ բաց կայքում զետեղել է 198 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալները, ինչի մասին հայտնել է The Нill թերթը։
Մակույկը, որում եղել է 16-ից մինչեւ 18 տարեկան հինգ մարդ, շրջվել է հունիսի 19-ի երեկոյան:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է Թեհրանում Վաշինգտոնի շահերը, որպեսզի բողոք հայտնի Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ելույթի առթիվ: Այդ մասին հայտնել է Թասնիմ գործակալությունը:
Եվրամիությունը ներկայիս պայմաններում չի պատրաստվում Թուրքիայի հետ բանակցությունների նոր գլուխ բացել: