Բաժիններ՝

Արգենտինայում գաղտնի պահեստ են հայտնաբերել՝ նացիստների իրերով

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից ոչ հեռու ոստիկանությունը հայտնաբերել է նացիստական ատրիբուտիկայի գաղտնի պահեստ՝ ամենամեծը հարավամերիկյան երկրի պատմության մեջ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:

Խոսքը վերաբերում է 75 առարկաների, որոնք կապված են նացիստների հետ: Արգենտինայի իշխանությունները կարծում են, որ նախկինում այդ իրերը պատկանել են Երրորդ ռայխի բարձրաստիճան պաշտոնյաների: Գտնված իրերի մեջ է ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կիսանդրին:
Նախնական տվյալներով՝ գտնված առարկաները բնօրինակներն են, նշել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Երրորդ ռայխի ականավոր գործիչներից շատերը կարողացան խուսափել քրեական հետապնդումից՝ հասնելով Լատինական Ամերիկայի ափեր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հոլոքոստի գաղափարախոս Ադոլֆ Էյհմանին, շտանդարտենֆյուրեր Վալտեր Ռաուֆին, որը մասնակցել է այսպես կոչված գազենվագոնների մշակմանը, եւ դոկտոր Յոզեֆ Մենգելին, որն Օսվենցիմում փորձեր էր դնում բանտարկյալների վրա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս