Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավերի տեղաշարժի հետ կապված իրավիճակը չի փոխվել։
«Թեհրանում կայացել են Իրանի և Օմանի միջև արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով բանակցությունների մի քանի փուլեր, որոնց ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության ապահովման ընդհանուր սկզբունքների և գործառնական մեխանիզմների վերաբերյալ։
Բանակցությունները եղել են արդյունավետ, ձեռք է բերվել որոշակի առաջընթաց։ Օմանի պատվիրակությունը լքել է Թեհրանը։ Երկու կողմերի միջև տեխնիկական և քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են»,- նշել է նա, հաղորդում է Fars-ը։

