24-ամյա երիտասարդը ներկայացրել է կանեփի բույսից պատրաստած 3 գրամ քաշով փաթեթը
Հունիսի 29-ին համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչն իր մոտ կանեփի բույսից պատրաստած զանգված է պահում։
Այցելության ժամանակ 24-ամյա երիտասարդը ներկայացրել է կանեփի բույսից պատրաստած մանրացրած և չորացրած 3 գրամ քաշով 1 փաթեթ։
Երիտասարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։

