Ռուսական բանակը խմբակային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական և նավահանգստային օբյեկտներին

Ռուսաստանի զինված ուժերը խմբակային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող մի շարք օբյեկտների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հարվածներ են հասցվել Կիևում տեղակայված ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև Չեռնոմորսկի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին։

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ թիրախավորված են եղել նաև Կիևի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները, որոնք զբաղվել են տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև դրանց բաղադրիչների արտադրությամբ, հավաքմամբ և պահպանմամբ։

Խմբային հարվածն իրականացվել է ցամաքային և օդային տեղակայման բարձր ճշգրտության զինատեսակներով։

ՌԴ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ հարվածները հասցվում են միայն Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031