Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտնել է, որ երկրի օդային տարածքում խոցվել է հերթական անօդաչու թռչող սարքը։

«Այսօր առավոտյան՝ ժամը 10:13-ին, Ռումինիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Սուլինա-Կիլիա հատվածում՝ Ռումինիայի տարածքային ջրերի վրա, խոցել է ևս մեկ անօդաչու թռչող սարք», — գրել է նա Facebook-ում։

ԱԹՍ-ի խոցման մասին հայտնել է նաև Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ սա վերջին օրերին Ռումինիայի օդային տարածքում խոցված արդեն երրորդ անօդաչու թռչող սարքն է։

«Երեկ և այսօր խոցված անօդաչու սարքերի առնչությամբ հետաքննություն է իրականացվում», — հավելել է Ռումինիայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031