Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ձայներ է կորցնում այն դեպքում, երբ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), ընդհակառակը, ամրապնդում է իր դիրքերը եւ նույնիսկ կարող է ազատ դեմոկրատների (Ազատ դեմոկրատական կուսակցություն, ԱԴԿ) հետ կոալիցիա ակնկալել:
Ռումինիայի խորհրդարանականներն իշխանությունից հեռացրել են երկրի վարչապետ Սորին Գրինդյանուի կառավարությունը:
Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհի հետեւանքով տուժածների թիվը 157-ից հասել է 204-ի:
Մեծ Բրիտանիան կվերանայի ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ գահաճառով հանդես գալով խորհրդարանում:
Գերմանիայի դաշնային խորհրդարանում՝ Բունդեսթագում հունիսի 21-ին քվեարկության կդրվի գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու հարցը:
Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել երկկողմ հարաբերությունների եւ Պարսից ծոցի ճգնաժամի կապակցությամբ
ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը Բալթիկ ծովի երկնքում փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, բայց նրան տարածքից քշել է ռուսական Սու-27 կործանիչը: Այդ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին հիվանդանոց են տեղափոխել լույս հունիսի 21-ի գիշերը:
Բրյուսելի Կենտրոնական կայարանում հունիսի 20-ին պայթյուն իրականացրած ահաբեկիչը 36-ամյա մարոկոյացի է, որը մշտապես բնակվում էր Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում, նա գործել է մենակ:
Չնայած, որ փաստաթղթերում նշված է եղել, որ լոլիկը ադրբեջանական է, այնուամենայնիվ, ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ բեռնատարի մեջ գտնվող լոլիկը թուրքական է:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հույս է հայտնել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կկարողանա հանդիպել մինչեւ տարեվերջ, եթե պայմանները նպաստավոր լինեն,։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՄԱԿ-ի խնդրանքով աշխատում է մշտական պատրաստության խաղաղապահ միլիցիայի հակուկ ստորաբաժանման կազմավորման ուղղությամբ, որը կմասնակցի խաղաղապահ գործողություններին:
Հունիսի 20-ին Ասքոթում սկսված հռչակավոր թագավորական ձիարշավը Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ամառային օրացույցի գլխավոր իրադարձություններից մեկն է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է Եվրամիությունից երկրի դուրսբերումն իրականացնել «սահուն ու կազմակերպված»՝ անսալով շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքին:
Ամերիկացի երաժիշտ-ռեփեր Prodigy-ն, որի իսկական անունն Ալբերտ Ջոնսոն է, հունիսի 20-ին վախճանվել է Լաս Վեգասում 42 տարեկան հասակում:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Ֆրանսուա Բայրուն հայտարարել է, որ լքում է կառավարությունը:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը հունիսի 21-ին փոխել է գահաժառանգ արքայազնին:
Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել վաճառված ինքնիշխանությունը: ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում՝ լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետագա գործունեության եւ առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական եւ տնտեսական ազդեցության համար: Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, եւ առաջարկը հավասարապես ուղղված է նաեւ ռուսական կողմին, եւ այս կոնտեքստում պատահական չէր «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի անսպասելի այցը Հայաստան:
Ճապոնիայի շուրջ 300 հազար բնակիչներ իշխանություններից հանձնարարություն են ստացել պատսպարվելու տարհանման կենտրոններում հորդառատ անձրեւների սպառնալիքի պատճառով, որոնք մոլեգնում են երկրի արեւմտյան եւ կենտրոնական շրջաններ:
Ղազախստանի կառավարության որոշմամբ Աստանայի օդանավակայանը վերանվանվել է «Նուրսուլթան Նազարբաեւի միջազգային օդանավակայան»:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը «շատ վտանգավոր մարդ» է։
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը երկու մանդատով ավելացրել է մեծամասնությունը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որոնց թիվը հասել է 241-ի:
Հերթական ահաբեկչական գործողությունն Է տեղի ունեցել Եվրոպայում: Փարիզում եւ Լոնդոնում կատարված մի շարք հարձակումներից հետո հունիսի 20-ին անհայտ անձը պայթուցիկ սարք Է գործի դրել Բրյուսելի Կենտրոնական կայարանի դրամարկղների մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բազմության մեջ չարագործին նկատել Է զինվորական պարեկախումբը. նրան մատնել են հագուստի տակից երեւացող հաղորդալարերը: Զինվորականները գնացել են դեպի կասկածանք հարուցող մարդը, ինչից հետո որոտացել Է պայթյունը:
Ահաբեկիչը, հասկանալով, որ գրավել Է իրավապահների ուշադրությունը, գործի Է դրել պայթուցիկ սարքը, որի տիպը մինչեւ հիմա պարզված չԷ:
Պայթյունը եղել Է ոչ մեծ ուժի, ուստի շրջապատողները չեն տուժել: Ականատեսների հաղորդումներով՝ արտակարգ պատահարի վայրում շատ ծուխ Է եղել, խուճապ Է սկսվել, սակայն կարգի պահապանները եւ կայարանի անձնակազմը կարողացել են արագորեն իրադրությունը վերցնել վերահսկողության տակ:
Հանցագործի ինքնությունը եւ դրդապատճառներն առայժմ պարզված չեն: Բելգիայի ֆեդերալ դատախազությունը միջադեպը հետաքննում Է որպես ահաբեկչական գործողություն: Վարչապետ Շառլ Միշելը հրավիրել Է ազգային Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Ահաբեկչական սպառանալիքի մակարդակն առայժմ մնում Է անփոփոխ՝ երրրորդ, նախավերջին նիշում:
Ավելի ուշ դատախազությունը հայտնել Է, որ ահաբեկչական գործողություն կատարողը մահացել Է: «Մենք կարող ենք հավաստել, որ կասկածյալն ստացել Է մահացու վիրավորում, նա մեռած Է»,- հայտարարել են գերատեսչությունում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նման չէ մարդու, որին կարելի է կասկածել Ռուսաստանի հետ ինչ-ինչ հատուկ կապերի մեջ:
Միշել Օբաման՝ ԱՄՆ-ի նախկին նախագահի կինը, մի քանի լուսանկար է հրապարակել ֆիթնեսի իր մարզումներից:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից ոչ հեռու ոստիկանությունը հայտնաբերել է նացիստական ատրիբուտիկայի գաղտնի պահեստ՝ ամենամեծը հարավամերիկյան երկրի պատմության մեջ:
«Եթե Ադրբեջանի նպատակն է՝ ժամանակ առ ժամանակ ինքը որոշի՝ երբ է գնում սրացման, ապա պետք է զրկել ադրբեջանական կողմին նման հաճույքից։ Իսկ թե ո՞նց է դա լինելու, դա նեղ մասնագիտական, այսինքն՝ ռազմական փորձագետների խնդիրն է»։
Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհների մարմանը մասնակցող ինքնաթիռը վթարի է ենթարկվել:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է Սպիտակ տանը տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը:
«Որոշակի առումով Հայաստանը կարող է նաև կապող օղակի դեր ստանձնել Կատարի և ՌԴ-ի միջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս-կատարական հարաբերություններն անցել են որոշակի վայրիվերումների շրջաններ, բայց այս պահի դրությամբ՝ գտնվում են նորմալ վիճակում»։