Բաժիններ՝

Ժան-Մարի լե Պենն իր դստերը խորհուրդ է տվել թողնել «Ազգային ճակատի» առաջնորդի պաշտոնը

«Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր եւ նրա պատվավոր նախագահ Ժան-Մարի լե Պենն այն կարծիքին է, որ ընտրություններին կազմակերպության ներկայացուցիչների անհաջող մասնակցությունից հետո հարկ է, որ նրա առաջնորդ Մարին լե Պենը թողնի այդ պաշտոնը:

Այդ մասին Ժան-Մարի լե Պենը, ինչպես վկայում է BFM-TV հեռուստաալիքի ուղիղ հեռարձակումը, հունիսի 20-ին հայտարարել է այն բանից հետո, երբ իրեն թույլ չեն տվել մտնել կուսակցության փարիզյան կենտրոնակայան: Դա տեղի է ունեցել նրա ծննդյան օրը. հունիսին 20-ին լրանում է Լե Պենի 89-ամյակը։

«Ազգային ճակատը» երկու խոշոր պարտություն կրեց՝ նախագահական ընտրություններում եւ Ազգային ժողովի ընտրություններում: Ժողովրդավարական երկրում այս դեպքում հարկ է վարվել այնպես, ինչպես օրերս դա արեց Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ժան-Քրիստոֆ Կամբադելիսը՝ պաշտոնաթող լինել»,-ասել է լե Պենը:

Լրագրողների ճշտող հարցին, թե պետք է արդյոք, որ նրա դուստրը՝ Մարին լե Պենը, հեռանա «Ազգային ճակատի» առաջնորդի պաշտոնից, քաղաքական գործիչը պատասխանել է. «Կարծում եմ՝ այ՛ո», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս