Իտալիայի ոստիկանությունը 1,3 մլրդ եվրո գումարի թմրանյութեր է առգրավել
Իտալիայի ոստիկանությունն Իսպանիայի եւ Պանամայի թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ բացահայտել է թմրավաճառության միջազգային ցանց: Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը, Իտալիայում իրականացված գործողության ընթացքում առգրավվել են 1,3 միլիարդ եվրո գումարի թմրանյութեր։
Թմրանյութերի վաճառքի եւ մաֆիական գործունեությանը մասնակցության կասկածանքով հետաքննություն է սկսվել 54 մարդու նկատմամբ: Հիմնական քննչական գործողություններն իրականացնում է Հռոմի կարաբիներների հատուկ ստորաբաժանումը, որոնք աջակցության համար դիմել են իսպանացի եւ պանամացի գործընկերներին՝ Իտալիային թմրանյութերի, այդ թվում կոկաինի եւ մարիխուանայի մատակարարումների սխեմաները պարզելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: