
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում ԱՄՆ-ն ընդգրկել է 38 անձի և կազմակերպության

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 38 անձի և կազմակերպությունների, այդ թվում՝ երկու պետծառայողների և նրանց երկու օգնականների: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ցանկում ընդգրկված անձանց թվում է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Սերգեյ Նազարովը, Դաշնային Խորհրդի անդամ, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Բաբակովը և վերջինիս երկու աշխատակից:
Այդ ցանկում է նաև հրազենի արտադրությամբ և վաճառքով զբաղվող Молот-Оружие ընկերությունը և Եվգենի Պրիգոժինի «Կոնկորդ» խմբի երկու ընկերություններ:
Ցանկում ընդգրկվել է 11 մարդ և կազմակերպություն Ղրիմից: