Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, քննարկել է իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ նախօրեին կայացած նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչի ժամանակ քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը:
Բաքուն վստահ է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը ժամանակին կգործարկվի, Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չվաուշօղլուի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
ԱՄԷ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկօրյա համաժողովի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել հիմնադրամ և հարթակների ցանց զինված հակամարտությունների գոտում համաշխարհային ժառանգության օբյեկտների պաշտպանության և դրանց ժամանակավոր պահպանության համար, հայտնում է DW-ն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, որ Ալանիայում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության թեման։
Կուբայի արևելքում գտնվող Սանտյագո դե Կուբա քաղաքում տեղի է ունենում բազմահազարանոց սգո եերթ՝ նվիրված Ֆիդել Կաստրոյի հիշատակին:
Հալեպում լիբանանցի ռազմական թղթակից է սպանվել:
Կուբայի Կոմկուսի ու նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կասատրոն խոստացել է շարունակել իր եղբոր՝ Ֆիդելի գործը, որը մահացել էր նոյեմբերի 25-ին:
Բրիտանացի հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին դուրս են գրել Հռոմի հիվանդանոցից, որտեղ նա հոսպիտալացվել էր մի քանի օր առաջ վատ ինքնազգացողության պատճառով, հայտնում է իտալական ANSA գործակալությունը:
Տասնյակ մարդիկ են անհետ կորած համարվում Կալիֆոռնիայի Օկլենդ քաղաքի մշակութային կենտրոնում երեկույթի ժամանակ ծագած հրդեհից հետո:
Այսօր Իտալիայիում անցկացվում է համազգային հանրաքվե Սենատի բարեփոխման վերաբերյալ (երկրի խորհրդարանի վերին պալատը), որը նախաձեռնել է ձախ կենտրոնամետ վարչապետ Մատեո Ռենցին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուզբեկստանի արտահերթ նախագահական ընտրությունները ճանաչվել են կայացած. այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ողջ հանրապետությունում տեղական ժամով ժամը 06.00-ին բացվել է ավելի քան 9000 ընտրատեղամաս։
Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնան այս զարգացումները Հարավային Կովկասի վրա, Մալաշենկոն պատասխանեց, որ այնպես, ինչպես նախորդող 4-5 տարիների ընթացքում։ «Ես ազդեցություն չեմ տեսնում, Մերձավոր Արևելքը, հատկապես Սիրիան զարգացումների իր ներքին տրամաբանությունն ունի, նույնը, իմ կարծիքով` Հարավային Կովկասը և այդտեղ առկա խնդիրները»,- ասաց Մալաշենկոն։
Ռոբոտների առաջին համաշխարհային գագաթնաժողովը տեղի կունենա 2020 թվականին Ճապոնիայի Այթիի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներում:
«Մենք կվերացնենք առևտրային խարդախությունները, որոնք խանգարում էին ձեզ մրցել և գործել: Այդ օրերն անցան պատմություն»,- հայտարարել է Թրամփը:
Գերմանիայում ձերբակալվել է «Թալիբան» շարժման ենթադրյալ մասնակից, Աֆղանստանի 20ամյա քաղաքացի Հեքմաթ Թ.ն:
Ավելի քան 2 հազար մարդ սպասում են վատ եղանակային պայմանների հետևանքով Սոչիի միջազգային օդանավակայանից հետաձգված թռիչքներին:
Ինդոնեզիայում դեկտեմբերի 3ին ոստիկանական ինքնաթիռի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, մահացել է 12 մարդ:
Դանիայի կառավարությունը, համաձայն ավելի վաղ ընդունած որոշումների, դեկտեմբերի կեսերին հետ կկանչի իր կործանիչները և փոխադրող ինքնաթիռները, որոնք միջազգային կոալիցիայի կազմում մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկանում է պաշտպանել ֆրանսիացիներին պատերազմների և ահաբեկչությունների սպառնալիքից:
Չինաստանի հյուսիսային հատվածում` ածխի հանքում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 հանքագործ է զոհվել, բազմաթիվ հանքափորներ արգելափակվել են:
«Սնունդը համեղ է, սպասարկումը՝ հիանալի: Շենքն ուղղակի հրաշալի է եւ ընդհանուր մթնոլորտը` դյուրին», – պատմում է Թեքսասից Նյու Յորք ժամանած Սյուզան Նեյբորսը:
Գերմանիայի առաջին հեռուստաընկերության էլեկտրոնային կայքը լուր է հրապարակել այն մասին, որն երկրի դաշնային կառավարությունը անհանգստացած է երկրում Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) գործունեությամբ:
«Մենք պատրաստվում ենք նշանակել Կատաղի Մաթիսին մեր պաշտպանության հաջորդ նախարար»: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է ռազմածովային ուժերի գեներալ Ջեյմս Մաթիսին:
Կրթական համակարգի առումով Ֆինլանդիան նորարար երկիր է, և այս ոլորտում առկա նորարարություններն արդյունքներ են տալիս։
«Իրականում իրավիճակը բավականին հոռետեսական կանխատեսումների առիթ է տալիս՝ Սիրիան բաժանված է տարբեր տարածքների, խորացել են հասարակության կրոնական տարաձայնությունները, հայտնի չէ, թե ինչպես է կարգավորվելու քրդական հարցը»,- մեկնաբանել է Մալաշենկոն։
Ադրբեջանում պատգամավորները առաջարկել են 30 տոկոսով կրճատել պետական պաշտոնյաների թիվը:
«Ռուսաստանում ապրում է 5 մլն հայ: Այնտեղ գործող հայկական կրթօջախների թիվը 400-ից ավելին է: Չնայած այն հանգամանքին, որ տեղի հայկական կառույցներն ամեն ջանք գործադրում են հայերին համախմբելու, նրանց մեջ հայոց լեզուն սերմանելու համար, սակայն դժվարությունները շատ են»:
Նմանօրինակ պրակտիկան բացառելու համար ԵԱՏՀ-ի նեկայացուցիչները հանձնարարել են ապրանքների առքուվաճառքի պայմանագրեր կնքե լիս պատասխանատվության միջոցներ նախատեսել արտահանողի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր չտրամադրելու կամ ժամանակին չտրամադրելու համար:
Ուկրաինայի Հեռուստատեսության և հեռարձակման հարցերով ազգային խորհուրդը ստուգումներ է անցկացրել «Սիմոն» և «Հայկական ռադիո-Ուկրաինա» ռադիոկայաններում, հայտնում է korrespondent.net-ը։