
Skype-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել

Skype-ի օգտատերերն ամբողջ աշխարհում երկրորդ օրն անընդմեջ խնդիրների են բախվում հաղորդագրություններ ընդունելիս եւ ուղարկելիս։
Ընկերությունում հաստատել են, որ գիտեն խափանման մասին եւ աշխատում են վերացնել այն: Ընդ որում՝ Skype-ում չեն բացատրել՝ ինչով են պայմանավորված ստեղծված խնդիրները եւ որքան ժամանակ կպահանջվի դրանց վերացման համար:
Հունիսի 19-ին Skype-ի օգտատերերն սկսել են գանգատվել ավտորիզացիայի հետ կապված դժվարություններից, հաղորդագրությունների ընդունման եւ ուղարկման անհնարինությունից, ինչպես նաեւ ձայնային զանգերի աշխատանքում տեղ գտած խափանումներից:
DownDetector կայքի տվյալներով, որը գրանցում է օգտատերերի գանգատները, Skype-ի աշխատանքում ծագած խնդիրները պահպանվում են մինչ այժմ: Դրանց մասին հայտարարել են եվրոպական պետությունների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների բնակիչներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: