CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ

CNN-ի աղբյուրների հաղորդմամբ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը մտահոգություն են հայտնել պատերազմի հավանական սրման կապակցությամբ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում դիտարկում էր նման հնարավորությունը։

13 գիշեր շարունակ երկրի դեմ իրականացված անընդմեջ հարձակումներից հետո ուրբաթ և շաբաթ օրերին ամերիկյան զինվորականներն Իրանի դեմ նոր հարվածների մասին չեն հայտարարել։ Պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները «դադարեցված են»։

ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներն այս հանգստյան օրերին Իրանի նոր հարձակումների մասին առայժմ չեն հայտնել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031