«Հայ-ռուսական միացյալ զորախումբը բացառում է ՀՀ տարածք ներխուժումը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ռուսական միացյալ զորախմբի գործառույթներին։
«Չգիտեմ, թե մենք ինչ կանեինք առանց Անտոնիոյի: Մենք ոչ մի գրոշ չունեինք»,-խոստովանել է գյուղի միակ բարի սեփականատեր Մաքսիմինո Սանչեսը:
Թուրքիայի Մարդինի շրջանի Քըզըլթեփեի քաղաքապետ Իսմաիլ Ասըն ձերբակալվել է:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ավելի շատ մտածում է Դոնբասում պատերազմի ավարտի, այլ ոչ թե քաղաքականություն վերադառնալու մասին:
Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Իսլամ Սահիբօղլուն:
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում 2017 թվականին բարձրացնել կենսաթոշակները:
Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորներինը՝ 100-ի:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ է վարել հինգ երկրների առաջնորդների, այդ թվում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հետ:
Մեքսիկայի իշխանությունները հարավային Գերերո նահանգի տարածքում, որտեղ ակտիվորեն գործում են նարկոկարտելները, հայտնաբերել են 17 գերեզմանոց, որտեղ գտնվել է 32 մարդու մարմին, ինչպես նաև 9 գլուխ
Ադրբեջանական նավթի վերամշակումը Բելառուսի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում։
Ամենախոշոր նվիրատվությունները, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ժամանակ կատարել են գործարարները, արել են ամերիկաբնակ գործարարներ Անդրանիկ ու Սեդա Բաղդասարյանները և ռուսաստանաբնակ գործարար,
Ռուսաստանը համաձայնել է համատեղ կերպով ֆինանսավորել «Ռեշտ-Աստարա» երկաթուղային ճանապարհը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, հայտնում է ադրբեջանական Report կայքը։ Այս մասին հայտնել է «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը։
Գերմանացիների 60%-ը պատրաստ է աջակցել Անգելա Մերկելի թեկնածությանը Գերմանիայի կանցլերի պաշտոնում, վկայում են ZDF հեռուստաալիքի հարցման արդյունքները։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը Իրաքից և Սիրիայից ղեկավարել է Ֆրանսիայում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողների գործողությունները, հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը մամուլի ասուլիսի ժամանակ։
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիին շնորհվել է Պատվավոր լեգեոնի շքանշան։ Պարգևը դերասանուհուն շնորհել է անձամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիս կհրավիրի ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների համար դեկտեմբերի 22-ին։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Բուրունդիի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ է հանդես եկել Ղազախստանի մայրաքաղաքն ի պատիվ իրեն անվանակոչելու գաղափարին։
Մոսկվայում մահացել է լեգենդար ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, որը եղել է «ՄիԳ-29» կործանիչների ստեղծողներից մեկը, հայտնում է Vesti-ն։
Գերմանիայի իշխանությունները մերժել են ապաստան տրամադրել Սիրիայից ժամանած միգրանտների զույգին, որոնք իրենց նորածին դստերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պատվին կոչել են նրա անունով: Այս մասին գրում է Daily Mail-ը: Մամոն ալ Համզան, նրա կինը՝ Թեման, եւ դուստրը՝ Անգելա Մերկելը, Սիրիայից ժամանելուց հետո ապրում էին Մենհենգլադբախ քաղաքում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամաս)՝ սպասելով օրինական հիմունքներով երկրում մնալու թույլտվությանը: […]
Նա սկսեց հայերին մեղադրել անարդար և անազնիվ լինելու մեջ, այնուհետև անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, թե հայերը ողջ աշխարհով սուտ տեղեկություններ են տարածում: Չավուշօղլուն հիշեցրեց, որ Թուրքիան հանդես է եկել առաջարկով՝ ձևավորել պատմաբաններից բաղկացած հանձնաժողով այդ հարցն ուսումնասիրելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Նահապետյանը:
Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ, որոնք հավատարիմ են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, դեմ են հանդես եկել Մասսաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի՝ պետքարտուղարի պաշտոնում նշանակմանը, գրում է The Wall Street Journal-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Եվրոպայի անվտանգությունը վտանգված է, հատկապես հաշվի առնելով ռուսական ագրեսիան ու կոչ է անում եվրոպական երկրների արտգործնախարարներին վերահսկողություն սահմանել սպառազինությունների նկատմամբ, հայտնում է Welt-ը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ Թրամփն իրեն հրավիրել է Վաշինգտոն, հայտնում է Associated Press-ը։
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը հայտնել է, որ Եվրահանձնաժողովի կայքը նոյեմբերի 24-ին ենթարկվել է լայնամասշտաբ DDoS կիբերհարձակման, հայտնում է TASS-ը։
Իտալիայի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով Տանարո գետը դուրս է եկել ափերից։ Իշխանությունները փակել են դպրոցներն ու կառավարական հաստատությունները, չեն գործում խանութները, հայտնում է Corriere Della Sera պարբերականը։
Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը՝ դադարեցնել զենքի մատակարարումները Թուրքիային, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն-2016» -ի արդյունքում, որը 19-րդն է մարաթոնի պատմության մեջ, հավաքագրվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար: Մարաթոնի ընթացքում ամենամեծ նվիրատվությունը` 5 միլիոն դոլար, կատարել է ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը: