Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահն ընդունեց զինված ուժերի նախարարի հրաժարականը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է երկրի զինված ուժերի նախարար Սիլվի Գուլարի կողմից իրեն ներկայացված հրաժարականը: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը:

«Ֆրանսիայի նախագահն իր համաձայնությունը հայտնեց նրա դիրքորոշմանը»,-ասված է Էմանուել Մակրոնի վարչակազմի հայտարարության մեջ: «Հրաժարականին վերաբերող այդ հարցը վերջին օրերին Գուլարը քննարկում էր հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ»,- նշել է Ելիսեյան պալատը:

Նախարարն իր հրաժարականը եւ կառավարության նոր կազմում (այն կհայտարարվի մոտ օրերս) ընդգրկվել չցանկանալը պատճառաբանել է նրանով, որ մտադիր է պարզություն մտցնել «Դեմոկրատական շարժում» կուսակցության, որի ղեկավարության անդամներից մեկն է ինքը, ներկայացուցիչների կողմից օրենքների խախտման շուրջ ծագած կասկածների հարցում:

Գուլարն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ «մտադիր է ապացուցել իր բարի կամքը» այն պնդումների կապակցությամբ, ըստ որոնց կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեթոդով իր կողմից հափշտակվել են Եվրոպական խորհրդարանի միջոցները: Le Mond թերթի պնդումներով՝ Գուլարը այդ կերպ վճարում էր այն մարդկանց աշխատանքը, որոնք Ստրասբուրգում չէին հայտնվում Եվրախորհրդարանում, այլ շարունակումէԷին աշխատել կուսակցության աշխատակազմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930