
Պորտուգալիայում հրդեհների մարմանը մասնակցած ինքնաթիռը վթարի է ենթարկվել

Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհների մարմանը մասնակցող ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը:
Դեպքի հետևանքով զոհերի մասին տեղեկատվություն դեռևս չկա: Միջադեպը տեղի է ունեցել ՊեդրոգանԳրանդի բնակատեղիի շրջանում, որտեղ հրդեհների հետևանքով զոհվել է 64 մարդ, ևս 157-ը տուժել:
Պորտուգալիայում հրդեհները սկսվել են հունիսի 17-ի կեսօրից: Ներկա դրությամբ դրանց դեմ պայքարին ներգրավված է երկու հազար մարդ: