Բաժիններ՝

ԱՄՆ-ում հանրապետականները երկու մանդատով ավելացրել են մեծամասնությունը Կոնգրեսի ստորին պալատում

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը երկու մանդատով ավելացրել է մեծամասնությունը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որոնց թիվը հասել է 241-ի:

Այս արդյունքով են ավարտվել հունիսի 20-ին Ջորջիայի եւ Հարավային Կարոլինայի նահանգներում կայացած արտահերթ ընտրությունները:

Կամարտահայտման արդյունքներն ամեն դեպքում չեն կարող փոխել ուժերի դասավորությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում, որտեղ, ինչպես եւ Սենատում, հանրապետականներն ունեն տեղերի մեծամասնությունը: Մինչեւ արտահերթ ընտրությունները կառավարող կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում ուներ 239 տեղ, դեմոկրատները՝ 194, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930