Բաժիններ՝

Աշխարհի լավագույն ավիաընկերություն է ճանաչվել Կատարի Qatar Airways-ը

Կատարի Qatar Airways ավիաընկերությունն աշխարհում լավագույնն է ճանաչվել Skytrax 2017 World Airline Awards հեղինակավոր մրցանակի շրջանակներում: Այդ մասին  հաղորդվում է պարգեւի կայքում: Միջազգային վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Սինգապուրի Singapore Airlines ազգային ավիաընկերությունը: Եռյակը եզրափակում է ճապոնական All Nippon Airways-ը: Չորրորդ եւ հինգերորդ դիրքերը բաժին են հասել համապատասխանաբար Emirates-ին (ԱՄԷ, Դուբայ) եւ Cathay Pacific-ին (ՉԺՀ, Հոնկոնգ):

Թոփ-10-ի երկրորդ կեսում տեղ են գտել տայվանյան EVA Air փոխադրողը, գերմանական Lufthansa-ն, Etihad Airways-ը՝ ԱՄԷ-ից, չինական Hainan Airlines ընկերությունը եւ Garuda Indonesia-ն՝ Ինդոնեզիայից:

Վարկանիշը կազմելու համար 2016 թվականի օգոստոսից մինչեւ 2017 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանում հարցում է արվել գրեթե 20 մլն մարդու 105 երկրներից: Ընդ որում հետազոտվել է 300-ից ավելի ավիաընկերությունների աշխատանքը:

Skytrax բրիտանական հետազոտական ընկերության կողմից ավիաընկերությունների եւ օդանավակայանների համար սահմանված պարգեւները համարվում են ավիաինդուստրիայի գլխավոր մրցանակը: Փոխադրողները գնահատվում են ուղեւորների հարցումների հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս