Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են Սոչիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացու զոհվելու մասին. ՀՀ հյուպատոսը ճշտում է տեղեկությունը
Սոչիում հունիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 42-ամյա ՀՀ քաղաքացի է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության Կրասնոդարի բաժանմունքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:30-ի սահմաններում:
Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» ավտոմեքենայի 28-ամյա վարորդը բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը Հայաստանի 42-ամյա քաղաքացի է եղել:
Վթարի հետեւանքով զոհվել են «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, տուժել է «Մերսեդես»-ի ուղևորը: Ոստիկանության աշխատակիցները պարզում են վթարի հանգամանքները:
ՀՀ ԱԳՆ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Սոչիում ՀՀ հյուպատոսը ճշտում է տեղեկատվությունը: