Իրանի և Օմանի ներկայացուցիչները քննարկել են Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը
Իրանի և Օմանի ներկայացուցիչները քննարկել են Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը։ Իրանի ԱԳՆ-ի տվյալներով՝ բանակցությունները տևել են մի քանի օր և գնահատվել են որպես արդյունավետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ կողմերի միջև տեխնիկական և քաղաքական խորհրդակցությունները կշարունակվեն։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը խոչընդոտում է Իրանին և Օմանին՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելու հարցում։
Հիշեցնենք, որ Օմանը Իրանին առաջարկել էր Հորմուզի նեղուցում նավերի տեղաշարժը կազմակերպել երկու առանձին վերահսկվող երթուղիներով, սակայն համաձայնագիրը դեռ պաշտոնապես հաստատված չէ։

