Կրեմլում լրջորեն մտահոգված են Սիրիայում կոալիցիայի գործողություններից
Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Կրեմլում: Այդ մասին լրագրողներին հայատարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում չեն զգուշանում արդյոք, որ այդ գործողութունները կարող են բացահայտ առճակատման տանել Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին եւ էլ ավելի սաստկացնել լարվածությունը, Պեսկովը պատասխանել է. «Ես դա թողնում եմ առանց մեկնաբանության»:
«Կոալիցիայի գործողությունների հետ կապված իրադրությունն, անտարակույս, շատ լուրջ մտահոգություն է առաջացնում»,- հավելել է նա:
«Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը, որը Սիրիայում գործում է առանց Դամասկոսի թույլտվության, Ռաքայի նահանգում խոցել է սիրիական Սու-22-ն այն բանից հետո, երբ վերջինս իբր ռումբեր է նետել «Սիրիական ժողովրդավարական ուժերի»(SDF, հիմքը կազմում են սիրիացի քրդերի ջոկատները) դիրքերի մերձակայքում, ավելի վաղ հայտնել են կոալիցիայում: Դամասկոսը հայտարարել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ԻՊ-ի դեմ առաջադրանք էր կատարում:
Դրանից հետո ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում օդատիեզերական ուժերի մարտական խնդիրների կատարման շրջաններում ցանկացած ինքնաթիռ եւ անօդաչու Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից կընդունվեն ուղեկցության որպես օդային թիրախներ: Ռուսաստանի զինվորական գերատեսչությունը նաեւ հունիսի 19-ից դադարեցնում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: