Միշել Օբաման հրապարակել է ֆիթնեսի իր մարզումների լուսանկարները
Միշել Օբաման՝ ԱՄՆ-ի նախկին նախագահի կինը, մի քանի լուսանկար է հրապարակել ֆիթնեսի իր մարզումներից: Պարապմունքների ընթացքում արված կադրերը նա զետեղել է Instagram-ում։
Օբաման մարզումներին մասնակցել է ընկերուհիների հետ: Կադրերին կցվող գրություններում նա նշել է, որ նման պարապմունքներ էր անցկացնում, երբ ապրում էր Սպիտակ տանը: «Եթե մենք ցանկանում ենք հոգ տանել մյուսների մասին, ապա առաջին հերթին պետք է հոգ տանենեք մեր մասին»,- գրել է նա: Ամերիկուհին ընդգծել է սպորտի դրական ազդեցությունը մարդու ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի վրա:
Օբամայի եւ նրա ընկերուհիների լուսանկարները հավաքել են շուրջ 850 հազար լայք: Ընդամենը սոցցանցում նրա էջին բաժանորդագրված է ավելի քան 14,6 միլիոն օգտատեր: