ԱՄՆ-ի հետախուզությունը ԿԺԴՀ-ում նոր հրթիռների արտադրության նշաններ է բացահայտել. WP
ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն այն բանի նշաններ են արձանագրել, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռներ է նախագծում այն արտադրական հարթակում, որտեղ ավելի վաղ պատրաստվում էին այդ երկրում առաջին միջմայրցամաքային հրթիռները: Հուլիսի 30-ին այս մասին հաղորդել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական հանրակցության աղբյուրներ։
Ինչպես պնդվում է, խոսքը կարող է վերաբերել հեղուկ վառելիքով երկու նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների Փհենյանից ոչ հեռու գտվնող արտադրական համալիրում: Հրատարակության տվյալներով՝ համապատասխան եզրակացություններն արվել են վերջին մի քանի շաբաթներին, այդ թվում՝ հենվելով արբանյակային լուսանկարների վրա:
Թերթն ուշադրություն է հրավիրել այ բանի վրա, որ հետախուզական տվյալները մատնանշում են ոչ թե ԿԺԴՀ-ի իշխանությունների հրթիռային ծրագրի ընդլայնումը, այլ այն, որ երկրում արդի զենքի մշակումն ու նախագծումը շարունակվում է նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքի բացակայության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: