Բաժիններ՝

Կասեցվել է «Նյու Յորք» բարի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

«Սանի Քոմփանի» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կետում՝ «Նյու Յորք» բարում (գ. Երևան, Նալբանդյան59/12), իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Այսպես՝

– սննդի կառույցի պահեստային մասի հատակը մասամբ վնասված է եղել՝ բացառելով պատշաճ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը, իսկ պատերն ունեն ամբողջական վերանորոգման կարիք,

– խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

– առաստաղները եղել են չնորոգված, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031