Բաժիններ՝

Հարավային Կորեան չի հաստատում ԿԺԴՀ-ի կողմից նոր հրթիռների մշակման մասին տեղեկատվությունը

Հարավային Կորեան չի հաստատում այն տեղեկատվությունը, թե ԿԺԴՀ-ն իբր նոր հրթիռներ է պատրաստում: Այդ մասին հուլիսի 31-ին հայտարարել էՀարավային Կորեայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:

«Կառավարությունը ուշադիր հետեւում է իրադրության զարգացմանը, մենք այդ հարցի շուրջ սերտ կապ ենք պահպանում ԱՄՆ-ի հետ: Բայց մենք չենք կարող հաստատել համապատասխան տեղեկատվությունը»,- Yonhap գործակալությունը մեջբերում է անում Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքից:

Հուլիսի 30-ին The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական հանրակցության աղբյուրներ, հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն այն բանի նշաններ են արձանագրել, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռներ է նախագծում այն արտադրական հարթակում, որտեղ ավելի վաղ պատրաստվում էին այդ երկրում առաջին միջմայրցամաքային հրթիռները:

Ինչպես պնդվում է, խոսքը կարող է վերաբերել հեղուկ վառելիքով երկու նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների Փհենյանից ոչ հեռու գտվնող արտադրական համալիրում: Հրատարակության տվյալներով՝ համապատասխան եզրակացություններն արվել են վերջին մի քանի շաբաթներին, այդ թվում՝ հենվելով արբանյակային լուսանկարների վրա:

Թերթն ուշադրություն է հրավիրել այ բանի վրա, որ հետախուզական տվյալները մատնանշում են ոչ թե ԿԺԴՀ-ի իշխանությունների հրթիռային ծրագրի ընդլայնումը, այլ այն, որ երկրում արդի զենքի մշակումն ու նախագծումը շարունակվում է նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքի բացակայության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս