
ԵՄ-ն 700 մլն եվրո է հատկացրել Հունաստանում և Իսպանիայում փոքր ձեռնարկություններին աջակցելու համար

Եվրամիությունը հայտարարել է Հունաստանի եւ Իսպանիայի համար ներդրումային նախագիծ գործարկելու մասին միջին ու փոքր ձեռնարկություններին աջակցելու նպատակով: Այդ մասին հուլիսի 31-ին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Եվրոպական ներդրումային բանկը երկու համաձայնագիր է ստորագրել Հունաստանում եւ Իսպանիայում միջին ու փոքր ձեռնարկություններին 700 մլն եվրո ընդհանուր ծավալով ֆինանսավորելու վերաբերյալ: Այդ նախագծերը նաեւ ստացել են Ռազմավարական ներդրումների եվրոպական հիմնադրամի աջակցությունը»,-նշվում է փաստաթղթում:
Եվրահանձնաժողովի՝ զբաղվածության, աճի եւ ներդրումների հարցերով փոխղեկավար Յուրկա Կատայնենի խոսքով՝ այս նախագծերի շնորհիվ Եվրոպայի հարավում վարկավորում կկարողանան ստանալ մինչեւ 700 հազար մանր ու միջին ձեռնարկություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: