Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարգավիճակ է տրամադրել Հնդկաստանին ռազմավարական արտադրանքի դյուրացված ձեռքբերման համար

Հնդկաստանը ներառվել է ռազմավարական ապրանքների առեւտրի գծով ԱՄՆ-ի գործընկեր երկրների առաջնային կատեգորիայում, որոնց տրամադրվում է STA-1 (Strategic Trade Authorization-1) կարգավիճակը, ինչը Նյու Դելիի համար ամերիկյան բարձրտեխնոլոգիական արտադրանքի, այդ թվում՝ ռազմական նշանակության, դյուրացված ձեռքբերման հնարավորություն է բացում: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին:

«Մենք Հնդկաստանին տրամադրեցինք STA-1 կարգավիճակ»,-հեռուստաալիքը մեջբերում է Ռոսի խոսքը, որը նա ասել է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին եւ Հնդկական օվկիանոսի գոտուն նվիրված գործարար համաժողովում, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Առեւտրական պալատում:

Ինչպես նշում է NDTV-ն, Հնդկաստանը դարձել է Հարավային Ասիայի միակ երկիրը, որը նման կարգավիճակ ունի: Ընդհանուր առմամբ Ասիայում միայն եւս երկու պետություն է օժտված նման կարգավիճակով՝ Ճապոնիան եւ Հարավային Կորեան: Ներկայում STA-1 ցուցակն ընդգրկում է 36 երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս