
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը սխալվել է՝ իր չինուհի կնոջն անվանելով ճապոնուհի

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարար Ջերեմի Հանթը կոպիտ սխալ է թույլ տվել ՉԺՀ կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ՝ իր չինուհի կնոջն անվանելով ճապոնուհի: Հուլիսի 30-ին այս մասին իր կայքում հայտնել է The Guardian թերթը։
«Իմ կինը ճապոնուհի է… Իմ կինը չինուհի է: Դա սոսկալի սխալ է»,- ասել է Հանթը իր պաշտոնակցի՝ ՉԺՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Վան Իի հետ կայացած հանդիպման ժամանակ: «Իմ կինը չինուհի է, եւ իմ երեխաները կիսով չափ չինացիներ են, եւ, այսպիսով, մենք ունենք տատիկ եւ պապիկ, որոնք ապրում են Սիան քաղաքում, ինչպես նաեւ ամուր ազգակցական կապեր Չինաստանում»,- հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Հանթը խոստովանել է իր կոպիտ սխալը՝ հասկանալով Պեկինի եւ Տոկիոյի միջեւ փոխհարաբերությունների ամբողջ բարդությունը:
Ջերեմի Հանթն ամուսնացած է չինուհի Լուսիո Գուոյի հետ, զույգն ունի երեք երեխա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: