Մոսկվայում կկայանա Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում։ ԱՊԱ-ի մոսկովյան թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում։
Զախարովան նշել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր։

