Չինաստանում սկսել են ոչնչացնել դագաղները և արգելել թաղումները
Չինաստանի հարավ – արեւելքի Ցզյանսիի նահանգի իշխանություններն սկսել են «միայն դիակիզում» քաղաքականության ներդրման միջոցներ ձեռնարկել՝ հողային պաշարների պահպանման նպատակով, տեղացի բնակչությունից բռնագրավելով պատրաստի դագաղները եւ արգելելով ննջեցյալների թաղման ավանդական ծիսակարգերը:
Այդ մասին գրել է South China Morning Post թերթը: Նահանգի կառավարությունը մտադիր է դիակիզումը դարձնել մարդու աճյունի ոչնչացման միակ թույլատրելի մեթոդը: Ամբողջ նահանգում շատ քաղաքների իշխանություններ հողային պաշարների պահպանման նպատակով «միայն դիակիզում» քաղաքականության իրագործման վերջնական ժամկետ են սահմանել արդեն այս տարվա սեպտեմբերը:
Ինչպես գրել է հրատարակությունը, սոցիալական ցանցերում տարածված լուսանկարների եւ տեսակադրերի համաձայն՝ Չինաստանում անցած հանգստյան օրերին Գանչժոուի, Ցզյանի եւ Իչունի քաղաքային օկրուգների գյուղացի բնակիչների տներից պաշտոնյաներն ուժով բռնագրավել են դագաղները: Էքսկավատորով ոչնչացվել է փայտե դագաղների վիթխարի սարը, ըստ որում տարեց շատ բնակիչներ պառկել են դագաղների մեջ՝ փորձելով պաշտպանել դրանք, հաղորդել էՌԻԱ Նովոստին: