Բաժիններ՝

Եվրամիությունը պատժամիջոցների ղրիմյան ցուցակում ավելացրեց Ռուսաստանի վեց ընկերություն

Եվրամիությունն (ԵՄ) ընդլայնել է այն պատժամիջոցների ցուցակը, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը, ինչպես նաեւ Կերչի նեղուցով կամրջի կառուցմանը: Ինչպես հուլիսի 31-ին հայտնել է ԵՄ-ի Պաշտոնական հանդեսը, պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի եւս վեց ընկերությունների նկատմամբ։

Մասնավորապես, փաստաթղթում նշված են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Ինստիտուտ Գիպրոստրոյմոստ» բաց բաժնետիրական ընկերությունը, «Մոստոտրեստ» հանրային բաժնետիրական ընկերությունը, , «ՎԱԴ» բաժնետիրական ընկերությունը, «Ստրոյգազմոնտաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ստրոյմոնտաժ-Մոստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը եւ «Զալիվ» նավաշինական գործարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:վ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031