
600-ից ավելի միգրանտների են փրկել Լիբիայի ափերի մոտ

600-ից ավելի միգրանտների են փրկել Լիբիայի ափերի մոտ: Այդ մասին հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին, հերքելով այն հաղորդագրությունները, թե իտալական նավը նրանց մի մասին հետ է բերել Լիբիա, փոխանակ նրանց եվրոպական որեւէ նավահանգիստ հասցնելու։
«Լիբիական առափնյա պահպանությունը վերջին ժամերին փրկել եւ ցամաք է հասցրել 611 միգրանտների»,-գրել է նա իր Twitter-ում: Ավելի վաղ «Ազատներ եւ հավասարներ» փոքր կուսակցությունից իտալական խորհրդարանի պատգամավոր Նիկոլա Ֆրատոյանին հայտարարել էր, որ իտալական դրոշի ներքո նավը, որն աշխատում էր նավթահարթակի մոտ, Միջերկրական ծովում փրկել է 108 միգրանտների եւ, խախտելով միջազգային իրավունքը, նրանց հետ է բերել Լիբիա:
Այսպիսով՝ խոսքն իբր առաջին նմանօրինակ դեպքի մասին է, երբ եվրոպական նավը փրկվածներին վերադարձրել է մեկնման երկիր: Սալվինին հերքել է այդ պնդումները, հայտարարելով, որ իտալական կողմն այդ գործողություններից ոչ մեկին չի մասնակցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: