Բաժիններ՝

Դամասկոսն ամերիկյան զինվորականներից պահանջում է լքել Սիրիայի տարածքը

Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից պահանջում է անհապաղ լքել երկրի տարածքը, քանի որ նրանց ներկայությունը Սիրիայում անօրինական է: Ինչպես փոխանցում է «Ինտեֆաքս»-ը, այդ մասին Սոչիում կայացած ասուլիսում հայտարարել է աստանյան ֆորմատով բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակության առաջնորդ Բաշար Ջաաֆարին:

Նրա խոսքով, ամերիկյան զորքերն անօրինական կերպով գտնվում են փախստականների Ղուրբան ճամբարում, որտեղ առկա է շուրջ 55 հազար սիրիացի քաղաքացիական անձ:

Սոչիում հուլիսի 30-31-ն անցկացվում է Սիրիկայի հարցով բարձր մակարդակի 10-րդ հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031