Բաժիններ՝

Թրամփը պատմել է ԱՄՆ-ից գազի ներմուծման համար նավահանգիստներ կառուցելու՝ ԵՄ-ի պլանների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիության հետ քննարկում է ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումների համար նավահանգիստներ կառուցելու պլաններ: Նա այս մասին պատմել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակել է CBS News հեռուստաալիքը։

«Մենք արդեն Եվրամիության հետ քննարկել ենք 9 – 11 նավահանգիստների կառուցման հարցը, որպեսզի կարողանանք մեր գազն ուղարկել Եվրոպա»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ օբյեկտների կառուցումը կվճարվի ԵՄ-ի բյուջեից:

Հուլիսի 25-ին հաղորդվել է, որ Եվրամիությունը Թրամփին զիջումներ արեց առեւտրական պատերազմում: Այլ բաների թվում, Հին աշխարհի երկրները համաձայնել են ավելացնել ԱՄՆ-ից գազի ներմուծումը, ինչպես նաեւ նվազեցնել արդյունաբերական ապրանքների սակագները եւ ներմուծել ավելի շատ սոյա եւ այլ գյուղատնտեսական արտադրանք: Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ ռուսական «Հյուսիսային հոսք-2» նախագիծը Եվրոպային կախման մեջ է դնում Ռուսաստանից եւ նրա էներգապաշարներից: Նա խոստացել է, որ ամերիկյան հեղուկացված գազը ռուսական վառելիքի հետ կմրցակցի Եվրոպայի շուկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս