
ԱՄՆ-ն աշխարհին այնքան էներգառեսուրսներ է խոստացել, «որքան հարկավոր է»

ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին հայտարարել է, որ Արեւմտյան Տեխասի հանքավայրերը էներգառեսուրսների արդյունահանման խոշորագույն վայրը դառնալու ներուժ ունեն եւ կարող են առաջ անցնել Ռուսաստանից ու Սաուդյան Արաբիայից, ԱՄՆ-ը կարող է աշխարհին տալ այնքան էներգառեսուրսներ, որքան հարկավոր է, ընդգծել է նա։
«Տեխասի արեւմուտքի այդ տեղամասը, որը կոչվում է Permian Basin, երրորդ վայրն է գազի ու նավթի արդյունահանման ցուցանիշով՝ զիջելով Սաուդյան Արաբիային ու Ռուսաստանին: Այն միայն մեկ երրորդով է հետ մնում առաջատարներից, բայց աշխարհում գազի առաջին արդյունահանողը դառնալու ներուժն ունի… Մենք անհրաժեշտ ենթակառուցվածք կստեղծենք հեղուկացված բնական գազի համար, մենք մտադիր ենք աշխարհին տալ այնքան Էներգիա, որքան նրան հարկավոր է»,- ասել է նախարարը՝ հուլիսի 30-ին ելույթ ունենլով ԱՄՆ-ի առեւտրական պալատում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: