Թուրքիան սպառնում է իրավական քայլերով, եթե ԱՄՆ-ը խանգարի F-35 կործանիչների մատակարարմանը
Թուրքիան մտադիր է ձեռնարկել իրավական քայլեր, եթե Միացյալ Նահանագները փորձեն խանգարել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարմանը: Այդ մասին գրել է Sabah թերթը, վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինին:
« F-35-ը համարվում է միջազգային ծրագիր, և Թուրքիան կձեռնարկի իրավական քայլեր այն դեպքում, եթե ձեռնարկվեն ինչ որ միջոցներ՝ կործանիչների մատակարարումը կասեցնելու ուղղությամբ»,- ասել է Քալինը:
Հուլիսի 29-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կդիմի Միջազգային արբիտրաժային դատարան, եթե ԱՄՆ-ը հրաժարվի մատակարարել Անկարայի կողմից ձեռք բերված կործանիչները: