«Մենք ցանկանում ենք օգնել Եվրոպային լուծելու միգրացիայի խնդիրը: Մենք կարող էինք ընդունել 800 մուսուլմանի, սակայն Սլովակիայում չկան մզկիթներ: Ինչպե՞ս կարող են մուսուլմաններն ինտեգրվել, եթե նրանց այստեղ դուր չգա»,- ասել է Սլովակիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իվան Մետիկը:
Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներ Պյոտր Պորոշենկոն, Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու Դոնբասում ստեղծված իրավիճակը:
Անկարան Մոսկվային է ուղարկել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին:
ԴԱԻՇ-ի զինյալները գլխատել են Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագետին, հայտնում է լիբանանյան Daily Star թերթը:
Սիրայի Էլ-Կամիշլի քաղաքում քրդական ինքնապաշտպանական ուժերի բազայի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 10 մարդ սպանվել է:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայի ներքին գործերի պետական համալսարանում մասնակցել է նոր պարեկային ոստիկանության մարզումներին:
ԴԱԻՇ-ի զինյալները համացանցում տեղաուղերձ են տարածել, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել են սատանա:
Ոստիկանությունը հայտնաբերել է Հովհաննես Այվազովսկու ու Վասիլի Պոլենովի կտավները, որոնք հուլիսին գողացվել էին թանգարանից:
ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայում երեկվանից իր աշխատանքն է սկսել առաջին տրանսգենդեր աշխատակցուհին, հայտնում է BBC-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին՝ Թաիլանդում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:
Նախօրեին՝ երեկոյան ժամերին, Մոսկվայի Կրեմլի պատերի մոտ՝ Ալեքսանդրովյան այգում, արտակարգ դեպք է տեղի ունեցել, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Եվրոպայում անցկացվում են Սառը պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն ռազմաօդային զորավարժությունները ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների մասնակցությամբ:
Չինաստանում դատարանը բանտարկության է դատապարտել Ցզեն անունով 39-ամյա մի չինուհու, ում մեղադրում էին կոռուպցիայի մեջ: Կինը դատապարտվել է ցմահ բանտարկության:
Ռուսաստանում լույս աշխարհ է եկել առաջին երեխան, ում անվանել են ի պատիվ Ղրիմի, գրում է «Իզվեստիան»:
«Աշնանը ՌԴ տնտեսությունը բացասական նոր փուլ կթևակոխի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ Ռազմավարական վերլուծության «Ֆինանսական և հաշվապահական խորհրդատվության» ինստիտուտի ղեկավար, տնտեսական վերլուծաբան, «Էխո Մոսկվի», «Գազետա» կայքերի սյունակագիր Իգոր Նիկոլաևը:
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը պահպանել է 2015թ. ռուսական տնտեսության 3%-անոց անկման իր կանխատեսումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քաղաքական գործընթացների պրակտիկայի օրինաչափություններում պետք է նախատեսել նաեւ այցի թվականի վերականգնումը կամ հանկարծակի իրականացումը։ Սա քաղաքական տրամաբանություն է, եւ ինչ որ շարժիչ գործոն կարող է ի մի խմբել երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչներին։
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) hամաշխարհային պարտքը գնահատել է 59,7 տրլն դոլար: ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային պետական պարտքի 29,05%-ը կամ 13,91 տրլն դոլար:
Վաշինգտոնում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշեին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ունեցող ռազմաքաղաքական պլանները, ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Նշվում է, որ գումարտակի ամենափոքր անդամը ընդամենը 17 տարեկան է: Աղջկա խոսքով՝ անգամ եթե իրեն սպանեն, ինքը մինչև վերջ ասելու է, որ ինքը եզդի է:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու անհրաժեշտության մասին, հայտնում է «ԲելՏա»-ն:
Իրանը պլանավորում է մոտ ժամանակներս կառուցել երկու նոր արբանյակ, հայտարարել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին:
Նիդեռլանդա-բրիտանական նավթագազային Royal Dutch Shell ընկերությունն ամերիկյան իշխանություններից ստացել է վերջնական թույլտվություն հորատում իրականացնել Արկտիկայում:
Սպառազինությունների ռուսական արտադրողը՝ «Ամազ-Անթեյը», հունիսին հայտարարել էր, թե պատրաստ է Իրանին մատակարարել С-300 համակարգեր նոր պայմանագրի կնքումից հետո:
Բաշկիրիայի Օկտյաբրսկ քաղաքում 27-ամյա կինը հոգեբուժարանում բուժվելուց հետո հաշվեհարդար է տեսել փոքրիկ որդիների հետ:
Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ATR 42-300 ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերել են մի քանի պայուսակ, որում գտնվել է խոշոր գումար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնու բլոգի հրապարակումը:, թե ինքը զբոսանավ է վարձակալում Սարդինիայում:
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ևս մեկ պայթուցիկ սարք է գործի դրվել: Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ խոսքն այս անգամ ավելի թույլ հզորություն ունեցող սարքի մասին է:
ԱՄՆ-ը նախկինի պես գործընկերային հարաբերություններ է պահպանում Թուրքիայի հետ ու մտադիր է նրան աջակցություն ցուցաբերել անվտանգության ոլորտում:
Այսօր առավոտյան մահացել է Հնդկաստանի նախագահի կինը՝ Սուվրա Մուքերջին։ Այս մասին նշված է Հնդկաստանի նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրության մեջ: