Բաժիններ՝

Սիրիայի զորքերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Դերաա նահանգը

Սիրիայի կառավարական զորքերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են երկրի հարավ-արևմտյան Դերաա նահանգը: Այդ մասին հայտնել է Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ալ Ջաաֆարին Սոչիում բանակցությունների ժամանակ:

«Առաջին հերթին մենք խոսում ենք մեծ հաղթանակի՝ Դերաա քաղաքի և մերձակայքի ազատագրման մասին, ինչպես նաև՝ Գոլանի շրջանի ազատագրման մասին մինչև այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ավելի վաղ»,- նշել է նա:

Ավելի վաղ Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Շաջրա բնակավայրում, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին ամենախոշոր հենակետերից մեկն է Դերաա նահանգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031