Բաժիններ՝

«Ի՞նչ է պատահել ազատ մամուլին. դրանք չեն լուսաբանում». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայի նահանգում իր կողմնակիցների առջեւ հերթական ելույթի ընթացքում քննադատության տարափ է թափել զանգվածային լրատվամիջոցների վրա՝ լրագրողների ռեպորտաժները որակելով նողկալի:

«Ի՞նչ է պատահել ազատ մամուլին: Դրանք չեն լուսաբանում: Դրանք սոսկ պատմություններ են մոգոնում»,- ասել է նա։ ԱՄՆ-ի նախագահը «ստահոդ» եւ «նողկալի» է որակել այն նորությունները, որոնք իր մասին գրում են զանգվածային լրատվամիջոցները: Թրամփը նաեւ լրագրողներին քննադատել է այն բանի համար, որ նրանք «սխալ» են լուսաբանել իր հանդիպումը ԿԺԴՀ-ի, Ռուսաստանի ղեկավարների եւ Մեծ Բրիտանիայի թագուհու հետ:

Նա պաշտպանել է իր մոտեցումը Կիմ Չեն Ունի եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների նկատմամբ՝ հայտարարելով, որ նրանց երկրների հետ ավելի ջերմ հարաբերությունները «լավ բան են, այլ ոչ թե վատ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031