ԱՄՆ-ում ուսումնասիրում են ուղևորների ստուգումների վերացման գաղափարն 150-ից ավելի փոքր օդանավակայաններում. CNN
ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության վարչությունը (ՏԱՎ) քննարկում է երկրի ավելի քան 150 ոչ մեծ օդանավակայաններում ուղեւորների եւ ուղեբեռի ստուգումները վերացնելու առաջարկությունը, ինչը կօգնի տարեկան խնայել 115 միլիոն դոլար: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ՏԱՎ-ի՝ ներգերատեսչական փաստաթուղթը, որն ստացվել է CNN-ում:
Հեռուստաընկերության տվյալներով՝ Վարչության սույն առաջարկությունը մշակած աշխատանքային խումբն ավելի օպտիմալ է համարում 60-ից պակաս տեղերի համար նախատեսված ինքնաթիռների ուղեբեռի եւ ուղեւորների ստուգումը փոքր օդանավակայաններից փոխադրել խոշոր օդանավակայանային հանգույցներ, որոնք ինչպես ուղեւորների մի մասի երթուղու վերջին վայրն են, այնպես էլ նստափոխման կետեր: Դրանցում կիրառվող՝ ուղեւորների զննման եւ ուղեբեռի լուսադիտարկման սարքավորանքն ավելի կատարյալ է, քան օդանավակայանների տերմինալներում:
Այս նորամուծությունը կօգնի նվազեցնելու օդանավակայանների անձանկազմի ծանրաբեռնվածությունը եւ տարեկան տնտեսել ավելի քան 100 մլն դոլար, պարզաբանել է հեռուստաընկերությունը: