Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Գոռ Վլադիմիրի Վարդանյանի (քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ)` մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և նրան փոխկապակցված անձանց:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝

128 միլիոն դրամ,
«HYUNDAI SONATA 2.0» մակնիշի տրանսպորտային միջոց,
«KIA SPORTAGE 2.0 I» մակնիշի տրանսպորտային միջոց,
«TOYOTA CAMRY 3.5» մակնիշի տրանսպորտային միջոց,
«VAZ 21121» մակնիշի տրանսպորտային միջոց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031