Բաժիններ՝

Վայ-պարտիզպանը. էտոցով Մելանյա Թրամփին ծաղրել են սոցցանցերում

Համացանցում ծաղրել են Միացյալ Նահանգների նախագահի կնոջ՝ Մելանյա Թրամփի անհաջող լուսանկարը, որտեղ նկարի հեղինակը նրան նկատել է այգեգործությամբ զբաղվելիս:

Կադրում առաջին տիկինն աշխատում է Սպիտակ տան մերձակա Kitchen Garden-ում՝ կռանալով դեպի զամբյուղը եւ էտոցը ձեռքին բռնած: Առաջին հայացքից Թվում է, թե լուսանկարն արվել է հանպատրաստից, սակայն Ցանցի օգտատերերը Մելանյային բռնել են այն բանում, որ նա ոչ մի պատկերացում չունի պարտեզի խնամքի մասին եւ, ամենայն հավանականությամբ, անշնորհք կերպով փորձում է աշխատելու տպավորություն ստեղծել խցիկի դիմաց: Մասնավորապես, մեկնաբանները քննադատել են հագուստի ընտրությունը նման զբաղմունքի համար, քանի որ նախագահի տիկինը նույնիսկ այդ իրավիճակում չի հրաժարվել թանկ բրենդային շորերից:

Սոցցանցերի օգտատերերին չի բավարարել նաեւ Մելանյայի կեցվածքը, որը, նրանց կարծիքով՝ վկայում էառաջին տիկնոջ՝ աշխատանքին ընտելացած չլինելու մասին: Ոմանք ենթադրել են, թե լուսանակարում նա էտոցով սպառնում է ինչ-որ մեկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս