ՀԱՊԿ շրջանակներին մոտ կանգնած զրուցակցի կարծիքով՝ «Խաչատուրովին և ողջ կազմակերպությանը սևացնելու փորձում դերակատարում ունեն արտատարածաշրջանային ուժերը». tvrain.ru

«Կոմերսանտ» թերթն իմացել է Մոսկվայի «նյարդայնության» մասին Հայաստանի նախկին առաջնորդների հետապնդման պատճառով։

«Մոսկվային «նյարդայնացնում» են Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները երկրի նախկին ղեկավարների նկատմամբ»,- հայտնում է «Կոմերսանտը»՝ ռուսաստանյան պետական կառույցներին հղում անելով։

«Հատուկ լարվածություն հարուցեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործի հարուցումը։ Կրեմլում դա համարեցին ռազմական բլոկի հեղինակությանը հասցված լուրջ հարված»,- գրում է թերթը։

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի նախկին ղեկավարների նկատմամբ հետաքննություն նախաձեռնեց 2008թ. ընդդիմադիր ցույցերը ցրելու գործով։ Ինքը՝ Փաշինյանը, 2010թ. Հայաստանում դատապարտվեց անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։

Այժմ նա ուզում է պատժել մարդկանց, որոնք կապ ունեին ցույցերը ցրելու հետ, ներառյալ՝ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Յուրի Խաչատուրովը, ով 2008թ. Երևանի կայազորի պետն էր։ Մեղադրանք նրանց ներկայացվել է սահմանադրական կարգի տապալման հոդվածով։ Քոչարյանը ձերբակալված է, իսկ Խաչատուրովին գրավի կիրառմամբ ազատ են արձակել։

ՀԱՊԿ շրջանակներին մոտ կանգնած զրուցակցի կարծիքով՝ «Խաչատուրովին և ողջ կազմակերպությանը սևացնելու փորձում դերակատարում ունեն արտատարածաշրջանային ուժերը»։

Նախագահ Վլադիմիր Պուտինի ադմինիստրացիային մոտ կանգնած աղբյուրը «Կոմերսանտին» ասել է, որ «հաշիվները մաքրելու հայկական գործողությունները հսկայական վնաս են հասցնում ողջ Կազմակերպության հեղինակությանը»։

ՀԱՊԿ-ում Խաչատուրովի հնարավոր փոխարինության հարցը կլուծեն կազմակերպության Կոլեկտիվ անվտանգության խորհրդի համագումարից ոչ շուտ, որը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 8-ին։

Լարվածության ֆոնին կարող են չեղարկվել նաև ռուսական զենքը Հայաստան հասցնելու գործարքները։

Ինչպես հայտնել են 2 ռուսական պաշտպանական պայմանագրերի թոփ-մենեջերները, համաձայնագրերի երկրորդ փաթեթի ճակատագիրը, որը նախատեսում է 100 միլիոնի վարկ տրամադրել, տվյալ պահին «մեծ հարց է»։ Պայմանագրերն իրենց մեջ ներառում էին հրաձգային զենքերի մատակարարումներ, ինժեներական կապի, տրանսպորտային միջոցներ, «Իսկանդեր-Э» համակարգի դիվիզիոն և Су-30СМ կործանիչներ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս