Բաժիններ՝

Լավրովը և Զարիֆը քննարկել են Սիրիան, միջուկային գործարքը և առաջիկա Կասպիական գագաթնաժողովը

Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 2-ին Սինգապուրում քննարկել են սիրիական պրոբլեմատիկան, իրանական միջուկային գործարքը եւ առաջիկա Կասպիական գագաթնաժողովը:

Այդ մասին ասված է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ընկերակցության գծով միջոցառումների շրջանակներում նախարարների հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Շարունակվել է կարծիքների փոանակումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրության, սիրիական պրոբլեմատիկայի, հինգերորդ Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ»,- նշել են նախարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031